Մենք սովորել ենք միշտ ակնոցներով նայել մեր, մեր կեանքի և մեր գործերի վրայ, աշխատել ենք հաւատալ, համոզուել, որ մեր կեանքը բարելաւում է, որ մեր վէրքերը բուժւում են, բայց իսկապէս ինքնախաբէութեան մէջ ենք, սոսկալի՛ ինքնախաբէութեան:
Բավականին բարդ այս ժամանակահատվածում մենք ունենք անելիքներ, որոնք կարող են արագ փոփոխել մեր կյանքը՝ կախված իրականացվող նպատակներից: Գլխավորն այսօր առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետության, պետականության, առողջ մտածողության ուժը տեսնելն է, մեր առջև ծառացած խնդիրները վստահությամբ և հավատով միասնական լուծելն է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթներ` պարզելու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի ազդելու» Ռուսաստանի փորձերին:
ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին 20 տարվա մեջ: Սեպտեմբերի դրությամբ՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստանի հայց է ներկայացրել 2 հազար ռուսաստանցի, որ 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, փաստում են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալները:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...